×


Լուսանկարը՝ BRAVO.am-ի արխիվից, 2018թ.

«Ռուբեն Խաչատրյանը 3 օր է՝ երեխայիս պահում է իր մոտ եւ չի թողնում նրա հետ կապ հաստատեմ». դիջեյ Վակցինա

Արուսիկ Մկրտչյանը, նույն ինքը` դիջեյ Վակցինան, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով լրագրողների օգնությանը: Նա խնդրել է անդրադառնալ խնդրին, որ «հնարավորինս շուտ կարողանա երեխային վերադարձնել ու պատշաճ խնամք կազմակերպել»:

«Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է՝ երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս եւ չի թողնում երեխայիս հետ կապ հաստատեմ: Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին եւ փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է:

Ես չգիտեմ՝ երեխան ուր է եւ ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը եւ այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»,-գրել է Արուսիկը:

Դիջեյ Վակցինայի որդու հայրը Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է: Զույգն ամուսնալուծվել է 2018 թվականին:

BRAVO.am-ը կհետեւի զարգացումներին: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW