×


«Խնդիրներն անխուսափելի են, բայց հաղթահարելի». Լուսինե Թովմասյան

Այս օրերին Սեւանում հրաշալի եղանակ է, եւ Լուսինե Թովմասյանի ընտանիքն առիթը բաց չի թողել այնտեղ ժամանցը կազմակերպելու համար: Գեղեցկուհին լճի ափին արված ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի էջում եւ նշել, թե որն է ներդաշնակ հարաբերությունների գրավականը:  

«Երջանիկ ու երկարատեւ հարաբերություններ կարող են կառուցել բոլորն ու յուրաքանչյուրը։ Դրա համար ընդամենը պետք է համբերատար լուծել ծագած խնդիրները. դրանք, ավաղ, անխուսափելի են, բայց, բարեբախտաբար, հաղթահարելի։ Ճիշտ հարաբերությունների հիմքում էլ անկեղծ շփումն է, իսկական զգացմունքն ու միմյանց հասկանալու իրական ցանկությունը»,-գրել է Լուսինեն:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ինստագրամից

Կարդալ ավելին

Quality Sign BW