Քիմ Քարդաշյանը սոցցանցերում իր բազմամիլիոնանոց լսարանին պատմել է Արցախի սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների մասին եւ դիմել է միջազգային դիտորդներին:
«Հայերն Արցախում հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք այն խիզախ կանանց եւ տղամարդկանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ պաշտպանելու Արցախն ու Հայաստանը: Լուրերն ապակողմնորոշում են. սրանք բնավ էլ «բախումներ» չեն. Հայաստանը դարձել է Ադրբեջանի՝ չհրահրված հարձակումների եւ կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը։ Ադրբեջանն արգելափակել է սոցիալական ցանցերը՝ բացառությամբ պատերազմի քարոզչությանը: Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա եւ միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար», - նշել է Քարդաշյանը:
Նա նաեւ կոչ է արել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, ինչպես նաեւ զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զենք եւ զինյալներ չուղարկել։
BRAVO.am


×
2,692





