Դերասանուհի, բեմադրիչ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դերասաններ Արման Նավասարդյանը եւ Վարշամ Գեւորգյանը զինվորագրվել են:
«Իմ խաղընկերնե՜րը...
Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել, մեկնում է Արցախ։
«Իմ սո՜ւրբ հայրենիք,
Դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես,
Ոչ լեզվիս վրա... »
Այսպես է ծնվում ճշմարիտ արվեստը` սրտից:
Հպարտանում եմ։
Շուտ հաղթեք ու վերադարձեք, արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու»,-նշել է դերասանուհին:
BRAVO.am


×
2,373





