×


Թաթա Սիմոնյան. «Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից արդարացում չունեցող կոպիտ սխալ էր»

Երգիչ Թաթա Սիմոնյանը 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի ձայնագրության ցուցադրությունը որակել է անթույլատրելի:

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարեւոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

Թաթան պարզաբանել է, որ նյութն օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու:

«Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջեւ»,- նշել է երգիչը:

Կարդալ ավելին

Quality Sign BW