×


«Ձեր տեսանյութերի պատճառով հակառակորդը կարող է հարված հասցնել, մի՛ արեք». Մարտիրոսյանը՝ TikTok-ից օգտվողներին

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որում հանգամանորեն բացատրում է, թե ինչ հետեւանքներ կարող են ունենալ զորակոչիկներին կամ կամավորներին փոխադրող ավտոբուսները նկարահանելն ու TikTok-ում հրապարակելը:

«Քանի որ TikTok-ը բացի ժամանցային հավելված լինելուց, այժմ ինչ-որ չափով դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության հարթակ, շատ կարեւոր կոչով եմ ուզում ձեզ դիմել: Շատերը նկարահանում են զորակոչիկներին կամ կամավորներին ուրախ տրամադրությամբ ճանապարհ դնելը, նրանց փոխադրող մեքենաները, բայց չարժի նման բան անել, քանի որ հակառակորդը եւս հետեւում է TikTok-ին: Նրանք կարող են տեսնել հրապարակման ժամը, հասկանալ՝ որ մայրուղին է, հիշել մեքենայի տեսքը եւ անօդաչու թռչող սարքով հարված հասցնել: Հայաստանի մայրուղիների վրա կարող են լինել ռազմական գործողություններ, մի՛ արեք»,- ասել է մեդիա փորձագետը:

@samvelkornelij

Զգուշացում թիքթոքցիների Ադրբեջանի հատուկ ծառայությունների հնարավոր գործունեության մասին ##հայաստան ##ArtsakhStrong ##Artsakh ##Atmenia

♬ original sound - Samvel Martirosyan

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին