×


«Բոլորս էլ պիտի կռվենք հանուն հայրենիքի». Ժակը՝ Եգոր Գլումովի զինվորագրվելու մասին

Հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ավագ ընկերն ու գործընկերը՝ հաղորդավար Գոռ Գրիգորյանը, կամավորագրվել է Արցախ մեկնելու համար:

«Ապրիլյանին էլ Ճամբարակում էր: Նրա գործողությունները միշտ հստակ ու համեստ են, բայց մշտապես հիացնող՝ իրենց բովանդակությամբ:

Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի:

Ընդհանրապես, Գոռի Օ.Գ.Գ.-ն (օգտակար գործողության գործակիցը) Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է:

Պրն. մայոր, պատիվ ունեմ:
Աստված մեզ պահապան: #հաղթելուենք», -նշել է Ժակը:

BRAVO.am
Լուսանկարը՝ Ժակի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW