×


«Անբարոյական է Մոսկվայում նստած, Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչեր հնչեցնել»․ Գոհար Ավետիսյան

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այսօր ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել որդու հետ եւ կից անդրադարձել է թուրթ-ադրբեջանական ագրեսիային։ Նա նշել է, որ մեր երկիրը միայն խաղաղության է ձգտում, եւ այն, ինչ այժմ կատարվում է Արցախում, անմարդկային է:

«2020 թվականը, թվում էր, այլեւս ոչնչով չէր կարող ավարտվել այն ամենից հետո, ինչ տեսանք եւ տեղի ունեցավ․․․ Բայց դա դեռ ամենը չէր․․․
Արդեն մի քանի օր է՝ բոլոր հայերի սրտերից արյուն է կաթում այն գիտակցումից, որ հայրենիքում իսկական պատերազմ է սկսվել։ Զոհվում են անմեղ մարդիկ, զինվորները, բոլորովին երիտասարդ տղաները, որոնք դեռ չէին էլ հասցրել կյանք տեսնել... Մայրերը հողին են հանձնում իրենց որդիներին, երեխաները՝ հայրերին․․․ սա սարսափելի է, սա մարդասիրական չէ․․․
Հայերն անհիշելի ժամանակներից ապրել են խաղաղ եւ երբեք պատերազմ չեն ցանկացել, նրանք անընդհատ հետապնդվել են, բայց միշտ արժանապատվորեն են անցել ճակատագրի բոլոր փորձությունների միջով։
Ամոթալի է եւ ոչ բարոյական՝ Մոսկվայի ձեր առանձնատներում նստած, լողալով շոկոլադի մեջ եւ ապրելով շքեղ կյանքով, կառավարության թելադրանքով ու Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչեր հնչեցնել։ Իսկական տղամարդիկ գործով են ցույց տալիս իրենց վճռականությունն ու սերը հայրենիքի հանդեպ եւ զենքով կանգնած են սահմանին՝ պաշտպանելու իրենց երկիրը, այլ ոչ թե այս ամբողջ տեղի ունեցողը համացանցում։

Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք խաղաղության կողմնակիցն ենք ամբողջ աշխարհում։ Ցանկացած հարցի լուծումը տեսնում ենք բանակցությունների միջոցով։ Հանուն մեր երեխաների խաղաղ ապագայի․․․
Աղոթելու ենք, որ այս ամենը հնարավորինս շուտ ավարտվի: Սա պարզապես անմարդկային է: #Artsakhstrong»,- գրել է Գոհարը։

View this post on Instagram

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan) on



Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին