×


«Տարածեք ճշմարտությունը հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների մասին». Քլոե Քարդաշյանը դիմել է միջազգային հանրությանը

Քարդաշյանների ընտանիքից Քլոեն եւս Ինստագրամում անդրադարձել է Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններին:

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, կոտրում է սիրտս: Ես աղոթում եմ բոլորի ապահովության եւ առողջության համար: Խնդրում եմ, միացեք մեզ եւ տարածեք ճշմարտությունը՝ Արցախի հայերի դեմ Ադրբեջանի չարդարացված հարձակումների մասին: Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց, բայց նաեւ ակնկալում են, որ միջազգային հանրությունը դատապարտի այդ հարձակումները եւ վերականգնի խաղաղությունը տարածաշրջանում»:

Հեռուստաաստղը նաեւ հորդորել է իր հետեւորդներին սոցցանցերում կիսվել նորություններով, կապվել ԱՄՆ տարբեր շրջանների ներկայացուցիչների հետ՝ հետագա սրացումները կանխելու կոչերի ակնկալիքով եւ հնարավորության դեպքում նաեւ բարեգործական օգնություն ցուցաբերել:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW