Ադրբեջանական մամուլում տարածվող ապատեղեկատվությունը եւ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից արվող տարաբնույթ կեղծ հայտարարություններն այս օրերին սոցցանցերի հայկական տիրույթում բազմաթիվ մեմերի առիթ են դարձել։ Շատ օգտատերեր, իլյուստրատորներ, անիմատորներ հումորային, ծաղրական նկարների ու հոլովակների միջոցով փորձում են ներկայացնել հակառակորդի անհեթեթ հայտարարությունները, որոնք իրականության հետ որեւէ աղերս չունեն։ BRAVO.am-ը փորձել է մեկտեղել այն հրապարակումները, որ արվել են տարբեր հեղինակների կողմից ու լայն տարածում գտել։
Երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իբրեւ թե բազմաթիվ տարածքներ են գրավել Արցախում, իսկ նրա կինը երազում է մեկ օր շուտ համբուրել այդ հողերը:
Լուսանկարը՝ medialab.am
Երբ Ալիեւի օգնականը հերթական զավեշտալի «փաստն» է հրապարակում, թե հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել:
Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում «ողնաշար» բառն արտասանելիս մի պահ լեզվի սայթաքում է ունենում:):
Հեղինակ՝ Վիլյամ Կարապետյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես չի խուսափել մեմերից:
Հեղինակ՝ Rambalkoshe
«Տատիկը ու մեր սարերի սիլլեն սանկ մէյմը թարս գալու է շուտով»՝ ստորեւ ներկայացված նկարին կից գրել է ծաղրանկարիչ Վրեժ Քասունին: :)
Հեղինակ՝ Վրեժ Քասունի
Այս օրերին ամենադիպուկ եւ աղմկահարույց հրապարակումը թերեւս «Kill Dim Production»-ի մուլտիպլիկացիոն սերիալի նոր թողարկումն էր, որ հեղինակների կողմից այսպես էր մեկնաբանվել՝ «Սա էլ մեր նոր ռումբը օնլայն մարտերի դաշտում»:
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: