×


«Մտքերով իմ հայ ընկերների հետ եմ». Մայքլ Բի Ջորդան

Ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանը Թվիթերի իր պաշտոնական էջում տեղադրել է Լոս Անջելեսում հայ համայնքի կազմակերպած զանգվածային ցույցերից լուսանկարներ եւ գրառմամբ անդրադարձել Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիային:

«Ցեղասպանությանը պետք է վերջ դնել: Մտքերով իմ հայ ընկերների, ինչպես նաեւ հակամարտություններից տուժած բոլոր մարդկանց հետ եմ: Այս հարթակն օգտագործում եմ՝ տեսնելու այն, ինչի մասին լռում են լրատվամիջոցները»,- գրել է նա՝ ավելացնելով #PeaceforArmenians (խաղաղություն հայերի համար) հեշթեգը:

Մայքլ Բի Ջորդանը հայտնի է «Կրիդ», «Ֆրութվեյլ կայարան», «Սեւ հովազը» եւ այլ ֆիլմերից: Թվիթերում ունի 1,2 մլն հետեւորդ:


Պատրաստեց Գայանե Ենոքյանը

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW