Հեռուստադիտողին «Վերջին ուսուցիչը» ֆիլմից հայտնի դերասան Վահագն Սամվելյանը ռազմաճակատում ծանր վիրավորում էր ստացել եւ գտնվում էր արհեստական կոմայի մեջ:
Դերասանի ընկերը՝ Գրիգոր Խոջայանը, BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ Վահագնի առողջական վիճակում արդեն նկատվում է դրական տեղաշարժ:
«Նա ժամկետային զինծառայող է: Պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեղափոխվել էր հիվանդանոց՝ ծանր վիրավորումով: Մեկ շաբաթ արհեստական կոմայի մեջ էր, եւ երեկ առավոտյան նրան վերջապես արթնացրին: Հիմա ամեն ինչ լավ է, պարզապես երկարատեւ բուժման կարիք կա»,-նշել է Գրիգորը:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի
BRAVO.am


×
7,195





