×


«Հպարտ եմ ձեզնով, ձեր թիկունքին եմ». Դեն Բիլզերյանը դիմել է հայ զինվորներին

«Պոկերի արքա», ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը Թվիթերի իր պաշտոնական էջում մի քանի գրառում է կատարել Արցախում ընթացող պատերազմի մասին՝ չխուսափելով նաեւ թշնամու հասցեին հայհոյանքներ  հնչեցնել:

«Այծերի հետ կենակցող այդ ադրբեջանցիները կրկին սպանում են հայ խաղաղ բնակչությանը»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ էլ Դենը նշել է, որ սատարում է Հայաստանի եւ Արցախի սահմաններն անսասան պահող հերոս տղաներին:

«Դիմում եմ բոլոր հայ տղաներին, որ այսօր պայքարում են չբնաջնջվելու համար: Ուժեղ եղեք, ձեր ազգը ձեր թիկունքին է, ես ձեր թիկունքին եմ: Հպարտ եմ ձեզնով, տղանե՛ր, շարունակեք լավ պայքարը եւ հիշեք՝ ինչքան էլ վատ իրավիճակ լինի, համենայն դեպս դուք ադրբեջանցի չեք, որոնք կենակցում են կենդանիների հետ»,- գրել է նա:

Պատասխանելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն կատարելու հետեւորդներից մեկի կոչին՝ Դենը նշել է, որ արդեն իսկ արել է:

Հիշեցնենք, Բիլզերյանի ընտանիքն օրեր առաջ 250 հազար դոլար է փոխանցել Հիմնադրամին:

Դեն Բիլզերյանը Թվիթերում ունի 1,7 մլն հետեւորդ:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW