×


«Օգնեք ինձ ժպտալ ծննդյանս օրը». Իվետա Մուկուչյանի դրամահավաքը՝ Արցախի համար

Իվետա Մուկուչյանը ծննդյան տարեդարձին ընդառաջ Ֆեյսբուքում դրամահավաք է կազմակերպել՝ զինվորների ընտանիքներին աջակցելու համար: Երգչուհին տեսաուղերձ է հրապարակել՝ երկրպագուներին ու ընկերներին խնդրելով միանալ իր այս նախաձեռնությանը:

«Ամեն օր դուք պատվիրում եք սնունդ, ըմպելիքներ, գնում հագուստ. գուցե դրանցից մեկի գումարով հանգանակություն կատարեք եւ օգնեք ինձ ժպտալ ծննդյանս օրը: Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ գումար հավաքել: Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է իսկապես օգնել մի կարիքավոր ընտանիքի: Ուզում եմ նշել տարեդարձս՝ իմանալով, որ միասին կարող ենք օգնել մյուսներին»,- ասելէ նա:

Երգչուհին նաեւ նշել է, որ անձամբ կավելացնի այն գումարը, որը կպակասի դրամահավաքի համար նախանշված 10 հազար դոլարից:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին