×


«Աչք փակելու ժամանակը չէ». SOAD-ը նոր երգեր է թողարկել՝ հանուն Արցախի

System Of A Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը հայտնել է, որ 15 տարվա դադարից հետո խումբը երկու նոր երգ է թողարկել, որոնք բարձրաձայնում են «Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին»:

«Մենք, որպես System Of A Down, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել: Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ միասին՝ չորսով, չափազանց կարեւոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz», խոսում են սարսափելի եւ լուրջ պատերազմի մասին, որն իրականացվում է մեր մշակութային հայրենիքների՝ Արցախի եւ Հայաստանի դեմ»,- ասել է Սերժ Թանկյանը:





SOAD-ի մեներգիչը նաեւ նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի կոռումպացված վարչակարգերը ոչ միայն ուզում են տիրանալ Արցախին ու Հայաստանին, այլեւ իրենց առաքելությանը հասնելու համար անպատիժ կերպով ցեղասպանական գործողություններ են կատարում մարդկության եւ բնության հանդեպ:

«Իրենց վայրագությունները իրականացնելու համար նրանք օգտվում են այն բանից, որ աշխարհը չափազանց կենտրոնացած է COVID-ի, ընտրությունների եւ քաղաքացիական անկարգությունների վրա: Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր հողը, մեր մշակույթը եւ մեր ազգը: Աչք փակելու ժամանակը չէ», - ասել է Սերժ Թանգյանը:

Նա հայտնել է, որ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz» երգերը կարելի է գնել այս հղումով, իսկ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

BRAVO.am

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին