Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան սթորիներում կիսվել է Դադիվանքում նկարահանված հոլովակով եւ գրառում կատարել այն մասին, որ ոչ միայն Արցախի հայերը, այլեւ մարդկությունը մեծ կորուստ ունեցավ:
«Սա հրաժեշտ է։ Եթե դուք տխուր եք, պատկերացրեք՝ նրանք ինչ են զգում։ 120 հազար մարդ ստիպված եղավ տեղահանվել իր պապական տնից, քանի որ Թուրքիան հասավ իր ուզածին»,- տեսանյութին կից գրել է Քիմը։
Նա նաեւ մեջբերել է Դադիվանքի վանահոր՝ Տեր Հովհաննեսի՝ վանքը չլքելու մասին խոսքերը.«Զենքը ձեռքիս այստեղ կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն սպանել ինձ։ Աստված պահապան իմ ազգին»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: