Արցախյան պատերազմում զոհվել է բանաստեղծ, «Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին» հայտնի տողերի հեղինակ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը:
Խաչիկ Մանուկյանը որդու մասին գրառում է կատարել Ֆեյսբուքում:
«Հրամանատարս, քաջս, հզորս, դու քո ջոկատով բազմաթիվ մարտերում հերոսական սխրանքներով անմահացար, ես՝ ավերակվեցի, զավակս, զավակս, զավակս...»,- գրել է բանաստեղծը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Վաչագան Մանուկյանը PR մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողներից էր.«Խելացի, պատրաստված եւ կիրթ երիտասարդ, ով բոլոր իրավիճակներում իրեն դրսեւորում էր ինքնատիպ, մշտապես տարբերվում էր հարցադրումներով եւ յուրօրինակ կարծիքով, ով բացառիկ հայրենասեր էր եւ հայրենատեր։ Վաչագանը մասնակցել էր նաեւ ապրիլյան պատերազմին: Հայտնի բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին եւս ստեղծագործում էր եւ հասցրել էր հրատարակել իր առաջին գրքույկը. դեռ ինչքա՜ն անելիք եւ ասելիք ուներ… Հավերժ փառք եւ խոնարհում մեր սիրելի ՀԵՐՈՍԻՆ»։
BRAVO.am


×
4,509





