×


«Տատս երջանկությունից էնպես էր թռվռում, կարծես փոքր երեխա լիներ». Վարուժան Մարգարյանը՝ գտնված եղբոր մասին

Վարուժան Մարգարյանի ընտանիքն իրենց զինվորից՝ Ռուսլան Թումանյանից 70 օր տեղեկություն չունենալուց հետո վերջապես լսել է նրա վերադարձի սպասված լուրը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը մեծ ոգեւորությամբ կիսվել է այս ուրախությամբ:

«Զանգ ստացանք, որ եղբայրս գտնված վեց զինվորներից մեկն է: Ուղղակի բառերով դժվարանում եմ նկարագրել, թե ամբողջ ընտանիքով ինչ ապրումներ ունեցանք. լաց, ուրախություն: Տատս երջանկությունից էնպես էր թռվռում, կարծես փոքր երեխա լիներ»:

Վարուժանի խոսքով՝ եղբայրն իրեն լավ է զգում, լուրջ խնդիրներ չկան.«Քիչ առաջ եմ զրուցել իր հետ, ամեն ինչ նորմալ է, ոգով ամուր է, առողջական խնդիրներ էլ, փառք Աստծո, չունի»,-նշել է դերասանը:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Վարուժան Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW