×


«Ինքնազգացողությունս զզվելի էր, թոքաբորբ ունեի». Գալուստյանը պատմել է COVID-19-ով վարակվելու մասին

Շոումեն Միխայիլ Գալուստյանը Ինստագրամում հայտնել է, որ նոյեմբերին հաղթահարել է կորոնավիրուսը:

«Կյանքում առաջին անգամ ես փորձեցի անհամ էկլերներ, կոտլետներ եւ այլ շատ ուտեստներ: Ազնիվ կլինեմ՝ հաճելի չէր: Տնային հարմարավետության բույրերը նույնպես չէի զգում: Գուշակում եք՝ ինչու:

«COVID-19»-ով հիվանդ եմ եղել բավական երկար ժամանակ, եւ չեմ կարող այդ շրջանը հաճելի համարել: Ինքնազգացողությունս զզվելի էր, եւ պարզվեց՝ ախտահարված է թոքերիս 20 տոկոսը: Շատ եմ ուզում, որ ոչ ոք չբախվի այն բարդություններին, որոնք իր հետ բերում է կորոնավիրուսը», - գրել է նա:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին