×


«Որոշել է, որ իմ ամուսինն է լինելու». Լյուսի Հայրապետյանի տարեդարձը Մալդիվներում

Լյուսի Հայրապետյանը հերթական անգամ տարեդարձն օվկիանոսի ափին է տոնել: Էկզոտիկ հանգստի լուսնակարները մոդելը տրամադրել է BRAVO.am-ին, պատմել նվերների մասին, նաեւ մտաբերել հիշարժան տարեդարձերը:

«Տոնական օրն, ինչպես ամեն տարի, շատ ուրախ ու անակնկալներով լի է անցել: Ընկերուհիներիս հետ մտածում էինք՝ ուր մեկնել՝ հետաքրքիր, էկզոտիկ հանգիստ ունենալու համար, ընտրեցինք Մալդիվյան կղզիները»,-պատմել է նա:

Լյուսի Հայրապետյանը՝ Մալդիվներում


Բարեմաղթանքների տարափը տարեդարձի նախօրեին է սկսվել.«Ակումբում էինք, երբ ընկերուհիներս շնորհավորեցին: Ելույթ ունեցող երգիչներից մեկն էլ, ով ազգությամբ ֆիլիպինցի էր, միացավ նրանց: Հյուրանոցի մեր համարում էլ աղջիկներն ինձ անակնկալի բերեցին. զվարճալի դիմակներ էին հագել ու բարձր երաժշտություն միացրել: Ուղիղ կեսգիշերին ջղային հայացքով մեր հարեւանուհին հյուր եկավ ու զգուշացրեց, որ խանգարում ենք: Զանգերն ու հաղորդագրություններն այնքան շատ են, որ նկարագրելու չէ: Օրը փոխվելուն պես քույրս ու ծնողներս էլ տեսազանգով միացան մեզ»:

Երկրպագուներին հեռավորությունը չի խանգարել՝ նվերներ մատուցելու համար. «Կյանքումս մեկ անգամ եմ անձնականիս մասին բարձրաձայնել, դրանից հետո որոշել եմ չխոսել՝ կարծելով, որ երջանկությունը գաղտնիություն է սիրում: Հարաբերություններս այնքան ժամանակ թաքուն կպահեմ, մինչեւ այդ մարդը կդառնա իմ երեխաների հայրը: Չեմ թաքցնի, հուրախություն ինձ՝ ոչ թե մեկ, այլ մի քանի երկրպագու ունեմ, ինչն էլ վկայում է, որ դեռ գեղեցիկ ու ցանկալի եմ հակառակ սեռի համար: Օրվա ընթացքում շատ անակնկալներ են եղել նրանց կողմից: Առաջին ծաղկեփունջը հորինյալ ամուսինս է ուղարկել, ինչու եմ ասում հորինյալ, քանի որ ինքն է որոշել, որ իմ ամուսինն է լինելու, եւ ասեմ՝ հալալ է տղուն. համառորեն առաջ է շարժվում: Մոտավորապես կես ժամ հետո մեկ այլ ծաղկեփունջ ստացա՝ «Շնորհավոր իմ ամեն ինչ» գրությամբ, մինչեւ հիմա չեմ բացահայտել՝ ում կողմից է: Երեկոյան էլ անկողնուս վրա ծաղիկներով գեղեցիկ տորթ էին հավաքել, շատ ուրախացա»,-նշել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lucie Hayrapetyan (@lustniak)

Տարեդարձի կապակցությամբ ինքն էլ է նվերներ պատրաստում ընկերների համար. «Արժեքը կարեւոր չէ. սիրում եմ ստանալ այն, ինչի կարիքն ունեմ, օրինակ՝ քույրիկս իմ ուզած բլուզն է նվիրել, ինչից շատ ոգեւորվեցի: Ընկերուհիս էլ՝ Մալվինան, իմ սիրած օծանելիքը: Մի խոսքով՝ իմ մտերիմներն ինձ լավ են ճանաչում ու գիտեն՝ ինչ եմ սիրում եւ ինչի կարիք ունեմ: Սիրում եմ ինքս էլ նվերներ մատուցել: Օրինակ՝ 24- ամյակիս փոքրիկ կճուճներ էի սարքել հյուրերի համար ու վրաները հայատառ իրենց անունները գրել: Եղել են տարիներ, որ տարոսիկներ եմ պատրաստել: Ավելի շատ սիրում եմ նվեր մատուցել, քան՝ ստանալ: Այս տարի էլ հետաքրքիր մրցույթ էի կազմակերպել սոցցանցային ընկերներիս համար: Մասնակիցները շատ-շատ էին, դեռ դժգոհություններ չեմ լսել, հաղթողներն էլ շատ ուրախ էին»:

Տոնական մի քանի տորթ է ունեցել.«Վերջին տորթի վրա յոթ մոմ ենք դրել, ու յոթ երազանք եմ պահել: Աստծուց խնդրել եմ ամեն ինչ անի այնպես, որ ինձ համար լավ լինի: Ուզում եմ, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի, ոչ մի երեխա չտուժի, ոչ մի կին էլ առանց ամուսին չմնա»:

Լյուսի Հայրապետյանի 24-րդ տարեդարձին (արխիվային լուսանկար)


Մտաբերել է հիշարժան տարեդարձը.«Անկախ հանգամանքներից՝ սիրում եմ այդ օրը: Կառանձնացնեմ 24-ամյակս, որը պատրաստվում էի չնշել, բայց հակառակը ստացվեց: Երբ նախորդ օրը դերձակի մոտից ընկերոջս ուղարկեցի ծննդյանս օրվա համար կարված զգեստը, ասաց՝ եթե դա հագնեմ, ինքը չի գա: Քանի որ տորթն ու մյուս աքսեսուարներն այդ զգեստին համահունչ էին պատրաստված, ասացի՝ շատ լավ. ես ընկերուհիներիս հետ կգնամ գարեջուր խմելու: Բայց եկավ, ու երբ տանգո էինք պահում, ձեռքը կպնում էր մեջքիս, խոստովանեց՝ լավ էլ զգեստ է: Ինձ համար շատ սիրուն հրավառություն էր պատրաստել, մի շարք սիրուն ու հիշվող լուսանկարներ ունեմ այդ օրվանից»:

Լյուսի Հայրապետյանը՝ Դոմինիկյան Հանրապետությունում (արխիվային լուսանկար)


Առանձնացրել է նաեւ նախորդ տարեդարձը.«Դոմինիկյան Հանրապետությունում էի: Ընկերս ինձ ծովային աստղ էր նվիրել, հետո թեթեւ վիճեցինք, ինձ լավ չէի զգում, ու շտապօգնությունը չգիտեմ՝ ինչ ներարկեց. երեկոյան ժամը ութից մինչեւ լույս քնեցի: Մի խոսքով՝ բոլոր տարեդարձերս էլ իրենց տեսակի մեջ հիշվող ու տարբերվող են եղել»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լյուսի Հյրապետյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին