Սուրբ Վալենտինի օրը պետք է շնորհավորել ամենասիրելի մարդուն՝ ինքդ քեզ: Այդպես են որոշել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամներն ու տոնի նախօրեին ներկայացրել SKIMS ապրանքանիշի կապսուլային հավաքածուն:
Բրենդի սեփականատեր ու գլխավոր մոդել Քիմ Քարդաշյանը սիրահարների տոնի առիթով միավորվել է քույրերի՝ Քենդալի ու Քայլիի հետ: Միասին նրանք նկարահանվել են «Հարմար է բոլորին» անունը կրող հավաքածուի գովազդային արշավում:
Քենդալ Ջենները, Քիմ Քարդաշյանը եւ Քայլի Ջենները
«Պատրաստ եղեք մեր ամենակրքոտ աշխատանքին: Սեքսուալ ներքնազգեստի այս հավաքածուն սահմանափակ քանակությամբ է, ներկայացված է 2 վառ գույներով»,- նշված է բրենդի Instagram-ի էջում:
View this post on Instagram
Քիմ Քարդաշյանն իր էջի stories-ում ցույց է տվել, թե ինչպես է դիմահարդարվում նկարահանումից առաջ, իսկ 25-ամյա Քենդալը հետին պլանում լուսանկարվում է:
Քենդալ Ջենները
«Նայեք այս կարտարյալ մարդուն: Ինչպե՞ս կարող եմ նկարահանվել նրա հետ: Հիշեցրեք ինձ նրա հետ ֆոտոշարքեր չանել: Խելագարություն է, թե որքան է նա գեղեցիկ»,- սուպերմոդել քրոջ մասին կատակով ասել է նա:
Քայլի Ջենները
Քիմը իբրեւ թե պատրաստվում է Քանյե Ուեսթից ամուսնալուծվել, սակայն սիրահարների տոնը նշելուց չի հրաժարվելու: Նա Սուրբ Վալենտինի օրն անցկացնելու է ընտանիքի անդամների ու երեխաների հետ: «Քիմի կյանքում ամեն ինչ հիանալի է: Նա արդեն պլանավորել է տոնախմբություն կազմակերպել: Քիմը սիրում է տոնական օրերը հատուկ դարձնել երեխաների համար: Քանյեի հետ ոչ մի շփում չունի: Պարզ է, որ ներկա պահին կենտրոնացած է միայն իր ապագայի վրա»,- People ամսագրին ասել է Քիմ Քարդաշյանի ընտանիքի մտերիմներից մեկը:
Պատրատեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: