Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Օրվա խորհրդով BRAVO.am-ը ներկայացնում է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի ամենասիրելի գրքերը. գուցե մեր ընթերցողին օգնենք կողմնորոշվել, թե ինչ գիրք կարդալ կամ նվիրել ընթերցասերնեին:):
«Գոմեշը», Հրանտ Մաթեւոսյան
- Կուզեմ, որ մենք ճանաչենք մեր հանճարներին. Մաթեւոսյանը մեր ուժն է: Գիտեք, նրա ստեղծագործությունները կարելի է անգամ ժամանակ առ ժամանակ վերընթերցել եւ ավելին բացահայտել ու հասկանալ մեր ինքնության մասին: Նա նույն մեծության գրող է, ինչպես Դոստոեւսկին, Մարկեսը եւ այլք:
Նովելներ, Օ. Հենրի
- Քանի որ հիմա բոլորս բարության, ժպիտի, մարդկային ջերմ հարաբերությունների կարիք ունենք, հենց այս պատճառով առաջարկում եմ ընթերցել Օ. Հենրի: Ինքս էլ այժմ վերընթերցում եմ, քանի որ պատրաստվում եմ բեմադրել:
Դրանք կարճ ստեղծագործություններ են՝ անձնազոհության, սիրո, նրբության, հումորի մասին, որոնք նորից արթնացնում են դժվարությունից կարծրացած մարդկային հարաբերությունները:
Աստվածաշունչ
Միշտ եմ առաջարկում կարդալ Աստվածաշունչ, քանի որ կարծում եմ՝ ամեն ինչ Աստծո կամքի մեջ է: Վստահ եմ՝ եթե ամբողջ ժողովուրդը գնում է դեպի Աստված, նա տեր է լինում այդ ժողովրդին, իսկ այդ ճանապարհը ցույց տվող միակ ուղին հենց այս գիրքն է:
Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: