×


Գոհար Ավետիսյանի արկածները Լիճքում եւ կարեւոր որոշումը

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը ժամանել է Հայաստան: Նրա նոր հրապարակումները Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից են, ուր այցելել է՝ տեսնելու 87-ամյա տատիկին եւ այստեղ բնակվող մյուս հարազատներին:

«Փոքր տարիքում նույնիսկ հայրս էր ինձ գեր անվանում, իսկ տատս ասում էր՝ յուրահատուկ եմ: Նա միշտ հիշեցնում էր, որ արտաքինս չի որոշելու, թե ինչպիսի մարդ կդառնամ, եւ որ ես էլ կարող եմ հասնել շատ բարձունքների»,- ինստագրամյան stories-ում անկեղծացել է դիմահարդարը:

Գոհար Ավետիսյանը՝ Լիճքի դպրոցում


Գոհարը նաեւ այցելել է գյուղի այն դպրոցը, որտեղ ծանոթացել եւ սիրահարվել են իր ծնողները: Տեսնելով դպրոցի կիսաքանդ վիճակը՝ նշել է. «Պապս, ում պատվին անվանել եմ որդուս Գասպար, այս դպրոցի տնօրենն է եղել եւ քիմիայի ուսուցիչը, իսկ տատս ֆիզիկա է դասավանդել: Ես ապշած եմ, թե երեխաներն ինչ պայմաններում են սովորում: Որոշել եմ նրանց համար նոր դպրոց կառուցել. Աստծո օգնությամբ ինձ մոտ ամեն ինչ կստացվի»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին