×


Հայկ Պետրոսյանի սիրելին եւ սիրո խոստովանությունը ծնողներին

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն անձնական կյանքը հանրայնացնելու կողմնակից չէ, սակայն նրա եւ ընկերուհու՝ Ֆեյսբուքում հրապարակված գեղեցիկ ու ջերմ լուսանկարը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

«Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ ա...»՝ ահա այս տողերով դեռ նոյեմբերին Անին խոստովանություն էր կատարել սոցցանցում՝ հրապարակելով իր եւ Հայկի լուսանկարը, ով Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ռազմաճակատում էր:


Երգիչը կիսվել է իր ստեղծագործություններից մեկով. «Անցած օրեր» կոչվող երգը, ինչպես նշել է, գրել է բանակում:

«Այն սիրո խոստովանություն է մեր ծնողներին, ովքեր առաջին արցախյան պատերազմից ի վեր արեցին ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք մանկություն, կրթություն, անկախություն, պետականություն... այս պատերազմին էլ ժայռի պես կանգնած էին մեր կողքին: Ինչքա՜ն ցավ կա այսօր նրանց աչքերում...
Սիրելի ծնողներ, խոնարհվում եմ ձեր առջեւ: Սիրո եւ երախտիքի լավագույն դրսեւորումը կլինի ապահով երկիր կառուցելը ո՛չ միայն ապագա սերունդների, այլ նաեւ մեր ծնողների համար: Մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որ լինենք արժանի զավակներ:

Հ.Գ. Պատերազմի օրերին հայրս եկավ Արցախ` Կարմիր շուկա, եւ մենք միասին թեյ խմեցինք մեր խրամատում: Իմ կյանքի ամենահիշվող եւ ոգեշնչող օրերից մեկն է այդ օրը:

Հ.Գ.Գ. Երգի մեղեդին լսել եմ իմ լուսահոգի տատիկից: Պատերազմի տարիներին ամեն գիշեր քնելուց առաջ խնդրում էի, որ երգի ինձ համար, նա էլ երբեք չէր մերժում»,-գրել է Հայկ Պետրոսյանը:


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին