×


Կյանքը՝ վարգագույնի բոլոր երանգներով. այս գարնան գլխավոր գույնը

«Կյանքը վարդագույն գույնով». Կոկո Շանելի մասին պատմող ֆիլմի անվանումը լիովին համապատասխանում է այս գարնան գլխավոր գույնին:

Վարդագույնը 2021-ին առաջատար դիրքերում է ու նորաձեւության տների ուշադրության կենտրոնում: Վառ ու տրամադրող գույնը տարեսկզբի ցուցադրությունների հարթակներում երեւաց իր բոլոր դրսեւորումներով:

Նրա բաց երանգներն առկա էին Prada Roland-ի ու Mouret-ի աշխատանքներում, մի քիչ մուգը՝ Ռաֆ Սիմոնսի` կանանց համար ներկայացրած իր առաջին հավաքածուում: Ամենամուգը ստացվեցին Valentino-ի ու Chanel-ի հագուստները: Պիերպաոլո Պիչչոլին ներկայացրեց ընդգրկուն նեյլոնե վերնաշապիկ, իսկ Վիրջինիա Վիարը՝ բարձր գոտիով տաբատ:


Dior-ն ու Salvatore Ferragamo-ն շեշտը դրեցին վարդագույնի մուգ ու բաց երանգների արտահայտիչ համադրության վրա, իսկ Gucci-ն իր մաքսի զգեստի համար ընտրեց Baby pink-ը:

Ամբողջովին վարդագույն էր նաեւ Jacquemus բրենդի կապսուլային հավաքածուն: «Դուք սիրո՞ւմ եք վարդագույնը» հարցը նախ տարածվեց բրենդի Ինստագրամում, ապա հրապարակվեցին նաեւ լուսանկարները:

Դիզայներ Սիմոն Պորտ Ժակմյուսի ստեղծած հագուստներն աներեւակայելի կերպով զարմացրին նորաձեւության սիրահարներին: Բացառությամբ մի քանի գուլպաների, ողջ հավաքածուն վարդագույն էր՝ շապիկները, կիսատաբատները, գլխարկները, բագետ հիշեցնող պայուսակները, դրամապանակները, անգամ սրտանման հողաթափերը:


Վարդագույնի երանգները սկսեցին կրել սթրիթ սթայլի հայտնի դեմքերն ու բլոգերները: Վարդագույնը վերջին տարիներին պարզապես նորաձեւ գույն չէ, այն գործողությունների ու ինքնաարտահայտման խորհրդանիշ է դարձել:


Sieh dir diesen Beitrag auf Instagram an

Ein Beitrag geteilt von Leonie Hanne (@leoniehanne)

2020-ից սկսած՝ վարդագույնը նաեւ քաղաքական նրբերանգ ստացավ. այն միանգամից գրավեց օգտատերերի ուշադրությունը սոցցանցերում ու հնարավորություն տվեց բարձրաձայնել տարբեր խնդիրների մասին: ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ու կորոնավիրուսի պայմաններում վարդագույնը մեծ դերակատարում ունեցավ ու կոչվեց՝ «քաղաքական վարդագույն»:

Այս գույնն առաջին անգամ չէ, որ քաղաքական նպատակներով է օգտագործվում: 2016-ին Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ Կանանց երթ տեղի ունեցավ, որի մասնակիցները վարդագույն գլխարկներով էին: Նրանք Վաշինգտոնի փողոցները ողողեցին այդ գույնով՝ արտահայտելով իրենց դժգոհությունը սեքսիստ նախագահի դեմ:

Gucci


Կախված այն բանից, թե որքան են քաղաքական խնդիրները բարդանում, գույնն ավելի ու ավելի է մգանում:

1938-ին Shocking Pink-ը ստեղծել է դիզայներ ու Կոկո Շանելի հիմնական հակառակորդ Էլզա Սկիապարելլին: Սկզբում այն միայն ամենահամարձակներն էին կրում, քանի որ չափից շատ էր աչքի զարնում: Թեեւ հիմա էլ այդպիսին է մնացել:

Chloe


Մասնագետները կարծում են, որ վարդագույնը բոլորին էլ սազում է, պարզապես պետք է գտնել նախընտրելի երանգը: Նրանք խորհուրդ են տալիս չվախենալ գույնից, եթե նախկինում այն չեն կրել, կարող են սկսել փոքր դետալներից, իսկ ավելի համարձակներին առաջարկում են ամբողջությամբ վարդագույնից բաղկացած կերպար:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին