×


Լուսանկարը՝ president.am

«Միշտ կաջակցեմ այս գեղեցիկ երկրին». Քարդաշյանը պատասխանել է ՀՀ նախագահի նամակին

Ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը Թվիթերում արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին: Նա իր ուրախությունն է հայտնել այն առիթով, որ կարողացել է նպաստել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման բարձրացմանը:

Քարդաշյանը շնորհալություն է հայտնել նախագահին, որ միշտ ժամանակ է գտնում Հայաստանի մասին իրեն նոր գիտելիքներ փոխանցելու համար:

«Շնորհակալ եմ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, հայկական բոլոր խմբերին եւ յուրաքանչյուր հայի, ով պայքարեց ճանաչման այս օրվա համար: Ուրախ եմ, որ կարողացա նպաստել իրազեկման բարձրացմանը եւ միշտ կշարունակեմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,-գրել է նա:

Քարդաշյանին ուղղված նամակում Արմեն Սարգսյանը նշել էր, որ իրենց գործունեությամբ Քիմն ու նրա ընտանիքը կարողացել են կարեւոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. «Շնորհակալ եմ անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի եւ հանձնառության համար»,- գրել է նախագահը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին