×


Քարդաշյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության պատճառների մասին

Հունիսի 10-ին «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի եզրափակիչ ցուցադրությունն է: Քարդաշյաններն ու Ջեներներն ամեն ինչ անում են, որ մարդիկ անհամբերությամբ սպասեն դրան:

Վերջին թողարկումը հիմնականում նվիրված է լինելու Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծությանը: Նկարահանումներն արվել են այն ընթացքում, երբ ընտանիքով հանգստի են մեկնել Թահո լիճ:

Տեսարաններից մեկում Քարդաշյանը մտնում է խոհանոց ու զայրանում՝ տեսնելով քաղցրավենիքով ափսեն: «Մի՞թե ես չեմ ասել, որ քաղցրից հրաժարվել եմ: Այն պետք է անմիջապես հեռացնել: Գիրացել եմ, իսկ դա կատակ չէ», - ասել է նա:

Քիմը հայտնել է, որ ցանկանում է փակվել իր սենյակում ու դուրս չգալ այնտեղից: Նրա պահվածքը բացատրել է կրտսեր քույրը՝ Քլոյեն: «Քիմը գաղտնի պայքարել է իր հարաբերությունների համար, իսկ դա դժվար է, քանի որ նա սովորաբար ցույց է տալիս իր հույզերը՝ տխրությունն ու զայրույթը: Իրականում պատճառը բնավ էլ քաղցրավենիքը չէ»,- ասել է նա:

Միջադեպից հետո Քլոյեն Քիմից հետաքրքրվել է՝ ինչպիսին են հարաբերություններն ամուսնու հետ:

«Վեճեր չկան, հիմա ամեն ինչ հանգիստ է, այնպես որ, հաշտվել եմ այդ ամենի հետ»,-պատասխանել է Քարդաշյանն ու անսպասելի պատմել, թե ինչու են Թահո մեկնելուց առաջ վիճել ամուսնու հետ.

«Անկեղծ ասած՝ էլ չեմ կարող,- արցունքներին աչքերին ասել է նա,-Ինչո՞ւ եմ այնտեղ, որտեղ տարիներ շարունակ մնում եմ: Նա ուրիշ նահանգ է մեկնում ամեն տարի, իսկ ես պետք է երեխաներին մեծացնեմ: Նա հիանալի հայր է, հրաշալի աշխատանք է կատարել: Կարծում եմ՝ արժանի է մեկին, ով կկարողանա աջակցել իրեն ամեն հարցում, նրա հետ կլինի ամենուր ու կտեղափոխվի Վայոմինգ: Ես չեմ կարող դա անել: Քանյեին կին է պետք, որը նրա կողքին կլինի, կճանապարհորդի ու ամեն ինչ կանի նրա համար»:


«Քիմն անհավանական է, նա փորձել է իր ընտանիքը պաշտպանել ամեն գնով, բայց դա բարդ է, երբ ուսերիդ պատասխանատվություն ես կրում: Պարզապես ուզում եմ, որ իր մասին հոգ տանի», -ասել է Քլոյեն:

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծվել են այս փետրվարին: Նրանք ամուսնացել էին 2014 թվականին։

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Tatler

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին