×


Իտալական բարձրորակ հագուստ եւ հասանելի գներ. Դալմա Գարդեն Մոլում բացվել է PIAZZA ITALIA բրենդի խանութ-սրահը

Հագուստի իտալական որակն ու շունչն արդեն հայաստանյան իրականության մեջ կլինի հասանելի ու հարմար գներով. Դալմա Գարդեն Մոլի 1-ին հարկում իր դռներն է բացել PIAZZA ITALIA ապրանքանիշի առաջին պաշտոնական խանութ-սրահը։

Իտալական հանրաճանաչ այս բրենդը ստեղծվել է 1993 թվականին Նեապոլ քաղաքում՝ երեք եղբայրների կողմից։ Այն ներկայացնում է «high street» ոճի հարմարավետ եւ նորաոճ հագուստ, որը հարկավոր է կրել Իտալիայի հրապարակներում զբոսնելիս։


«Ուսումնասիրելով շուկան՝ հասկացանք, որ Հայաստանում հիմա հասանելի գնով որակյալ ապրանք ներկայացնելու հարցում մեծ բաց կա, եւ մեր կողմից եղավ որոշում լրացնել այդ բացը հենց այս բրենդի միջոցով։ PIAZZA ITALIA-ն ներկայացնում է հագուստ, որը կարելի է կրել տարբեր իրավիճակներում՝ առօրյա զբոսանք, ռեստորան, տարատեսակ միջոցառումներ։ Մեզ մոտ առկա է նաեւ աքսեսուարների, պայուսակների եւ կոշիկների տեսականի, այսինքն՝ հաճախորդը կարող է միանգամից ամբողջական համադրության տարբերակ ընտրել՝ այս կամ այն միջացավայրին համապատասխան»,- նշել է բրենդի համահիմնադիր Անահիտ Բաղդասարյանը։


Նա նաեւ տեղեկացրել է, որ մոտ 480 մ² տարածք ունեցող խանութ-սրահում այս պահին ներկայացված է գարուն-ամառ հավաքածուն՝ շուրջ 20 000 կտոր հագուստ. «Բրենդն ընտանեկան է եւ երիտասարդական. տեսականին նախատեսված է մինչեւ 45 տարեկան կանանց ու տղամարդկանց համար, ինչպես նաեւ առկա է մանկական հագուստ՝ 0-ից 36 ամսական եւ 3-ից 14 տարեկանների համար»։


Տարածաշրջանում ապրանքանիշն արդեն ներկայացված էր Ռուսաստանում, Վրաստանում եւ այլ երկրներում, իսկ Հայաստանում առանձին խանութներ ունեցել են որոշակի ապրանքատեսակներ, բայց որպես բրենդի պաշտոնական ներկայացուցիչ՝ այս սրահն առաջինն է։


Բացմանը ներկա հյուրերին սպասվում էր անակնկալ. հանձնվեցին 20 % զեղչի կտրոններ, որոնցով մինչեւ սեպտեմբերի 1-ը նրանք կկարողանան կատարել գնումներ։

Ներկաներին PIAZZA ITALIA բրենդի առավելությունները ներկայացրեց հաղորդավար, բլոգեր Լիլիթ Մուրադյանը, որն արդեն հասցրել էր ծանոթանալ տեսականուն եւ կիսվել է իր տպավորություններով:


«Ուրախ եմ, որ դարձել եմ առաջին գնորդը, կարող եմ փաստել՝ որակյալ ապրանք է ներկայացված։ Շատ կարեւորում եմ այն, որ խանութ-սրահում ամբողջ ընտանիքի համար կա տեսականի, եւ երեխաների հետ տարբեր խանութներով շրջելու եւ ժամանակ կորցնելու կարիք չկա. ամբողջ ընտանիքի համար կարելի է կատարել գնումներ, եւ նման խանութի կարիք իսկապես կար։ Շատ մրցակցային բրենդ է, գները հասանելի են միջին աշխատավարձ ունեցող մարդկանց»,-նշել է Լիլիթ Մուրադյանը:


Հագուստն ամբողջությամբ արտադրվում է Իտալիայում եւ Բանգլադեշում, իսկ գործվածքներն իտալական են։ Յուրաքանչյուր տեսականու հետ Հայաստան են ուղարկվում ապրանքի՝ տարբեր ստանդարտների համապատասխան լինելու մասին փաստող որակի հավաստագրեր, որոնց հաճախորդները կարող են ծանոթանալ ինչպես խանութ-սրահում, այնպես էլ սոցիալական հարթակներում:

PIAZZA ITALIA ապրանքանիշի հայաստանյան խանութ-սրահի նորություններին կարող եք հետեւել Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/piazzaitaliaarmeniaofficial 

Ինստագրամում՝ https://www.instagram.com/piazzaitaliaarmenia/:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին