Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին ծովափնյա հանգիստ է վայելում Հունաստանում: Նա սոցցանցային իր էջերում ճամփորդական գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում, հետեւորդների հետ կիսվում է իր մտքերով, նաեւ պատասխանում նրանց հարցերին:
Նազենին «stories» բաժնում նշել է, որ շատ են գրում եւ հետաքրքրվում իր անձնական կյանքով:
«Իմ անձնականում ամեն բան լավ է, շնորհակալ եմ: Ես երբեք չեմ հրապարակի իմ ընկերոջ լուսանկարը. տանել չի կարողանում: Ու մեկ էլ՝ իմ հանգստի իրավունքն ու հնարավորությունն իմն են, ժամանակս ինչպես կտնօրինեմ աշխատանքից դուրս՝ էլի իմ գործն է. միայն օգնել, աշխատել, բարեգործական օգնությամբ մյուսներին հասնել հնարավոր չէ, երբեմն դադար է պետք. մի քիչ էլ մեզ համար մնա ապրելու ժամանակ, լա՞վ: Ամեն բան ունի իր կերպն ու արդյունավետությունը»,-գրել է նա:
Նազենի Հովհաննիսյանը
Դերասանուհին անդրադարձել է նաեւ հաճախ տրվող մեկ այլ հարցի, որը վերաբերում է ամիսներ առաջ իր հնչեցրած այն մտքին, թե պատերազմից հետո մայրանալու է.
«Ախր այս հարցն ամեն րոպե գրելով ու ասելով բա՞ն է փոխվում: Մենք «սրտանց կամենալն» ու անտակտությունը ե՞րբ դրեցինք նույն նժարին, ձեր կյանքով ապրելը ե՞րբ փոխարինվեց միայն ուրիշի կյանքով ապրելուն, ախր էդ անտերը հո սուրճի պատվեր չի: Մարդ կարո՞ղ է ի վերջո իր 18-ում, թե 40-ում ինքը որոշի՝ ինչ եւ ոնց... Երանի այս նույն հետեւողականությամբ քաղաքական գործիչներից պահանջեիք, հայրենիքի բարօրության համար պահանջեիք, առողջապահությունից, սոցիալական հարցերի նախարարությունից պահանջեիք, որ իրենց փոխարեն ուրիշներն անընդհատ օգնություն չտային, կրթության պատասխանատուներից պահանջեիք, ցո՞ւյց տամ անթիվ-անհամար նամակները տարբեր հարցերով, որ ինձ են գրում, ոչ թե «պատկան» մարմիններին... Որքան էլ մի քանի օրով պոկվեմ հոգսերից ու փորձեմ հանգստանալ, որքան էլ փորձեմ դրական գրառումներով ու լուսանկարներով ձեզ ու ինձ մի քիչ գոնե թեթեւացնել, միեւնույն է՝ անելիքն ահավոր շատ է, ու պատերազմն էլ, ցավոք, դանդաղ, մաշող եւ անավարտ: Իսկ այս հարցին փորձում եմ հա հումորով պատասխանել, բայց դե, արդեն սպառվում եմ. միայն ու միայն իմ գործն է»:
Նազենի Հովհաննիսյանը
Նազենին խոստովանել է նաեւ, որ նախկինում միշտ մտածել է, որ երեխան պիտի լիարժեք ընտանիքում ու սիրուց ծնվի.«Հետո այնքան վիրավոր ու կիսատ հարաբերություն տեսա, այնքան կարկատած ընտանիք, որ հասկացա՝ իդեալին ձգտելը մի բան է, հասնելը՝ ուրիշ, գրեթե անհնարին...: Պատերազմին, թե «խաղաղ» ժամանակ թիկունքը պիտի ամուր լինի, իսկ էդ ամրությունը կնոջից է. ես փորձում էի ու փորձում եմ ամուր մնալ»:
View this post on Instagram
BRAVO.am
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: