×


«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով եւ Լեւոնի աջակցության շնորհիվ». Անիտա Այվազյան

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջի «stories» բաժնում որոշել է պատասխանել հետեւորդների հարցերին, որոնք բազմազան են եւ վերաբերում են ոչ միայն Անիտայի նախասիրություններին ու առօրյային, այլեւ անձնական կյանքին:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես է հաղթահարել իր եւ Արոնյանի հարաբերությունների մասին բացասական արձագանքը: Անիտան խոստովանել է, որ մեծ է եղել սիրելիի աջակցությունը:

«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Ամենակարեւորը՝ Լեւոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում, կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»,-նշել է շախմատիստի ընկերուհին:

Անիտա Այվազյանը եւ Լեւոն Արոնյանը


Արոնյանի ու Այվազյանի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2020-ի գարնանը, իսկ օգոստոսին նրանք հրապարակային սեր են խոստովանել իրար:

«Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբեւէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ուզում եմ կիսել ձեզ հետ՝ այժմ իմ կյանքում ունեմ մեկին, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով ու զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտություններն անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբեւէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով»,- գրել էր շախմատիստը:

Անիտա Այվազյանը


Մի քանի օր անց էլ Այվազյանը խոսեց իրենց հարաբերությունների մասին. «Իմ կյանքում չեմ հանդիպել նրա նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետեւ իր նմաններն աշխարհում շատ քիչ են: Ես ու Լեւոնը սկզբնական շրջանում լավ ընկերներ էինք, միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լեւոնի կողքին հաշված մարդիկ էին: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լեւոնին»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Անիտա Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին