×


«Մենք լրացնում ենք միմյանց». Լենա Ղազարյանը սիրելի ունի

Տարեսկզբի մեր հարցարույցում «Շանթ»-ի երաժշտական նախագծերից հայտնի Լենա Ղազարյանը նշել էր, որ իր կյանքում ստեղծագործական բուռն շրջան է: Անձնականի մասին նա գերադասեց չխոսել, միայն հաստատել էր ամուսնալուծության մասին լուրը եւ հավելել, որ ապրում է իր երգերով:

Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհին երեկ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ: Լենայից հետաքրքրվել ենք ընտրյալի մասին:

«Նշանի հետ ծանոթացել ենք ընդհանուր ընկերների, հարազատների միջոցով: Ընթացիկ հանդիպումներ շատ են եղել, որոնք նպաստել են մեր մտերմությանը: Շփվում ենք արդեն 7 ամիս: Երգարվեստի բնագավառից չէ, գործարար է. մի քանի բիզնես է տնօրինում»,-պատմել է նա:

Լենա Նազարյանը


Սիրելիի մասին խոսելիս Լենան փակագծեր շատ չի բացել, միայն ասել է, որ լրացնում են միմյանց: Զույգն առաջիկայում կօրինականացնի հարաբերությունները:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լենա Ղազարյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW