Դերասանուհի Անաիս Սարդարյանը գեղեցիկ կարգավիճակում է. սպասում է երկրորդ երեխայի ծննդին: Նա Ինստագրամի իր էջում վերջերս իրականացրած գեղեցիկ ֆոտոշարք է հրապարակել՝ այդ կերպ հայտնելով հղիության լուրը:
«Երանի այսուհետ ամեն լույս աշխարհ եկող հրաշք ապրի ու մեծանա լրիվ այլ՝ հեքիաթային աշխարհում: Երանի խաղաղ լինեն նրանց բոլոր լուսաբացերը»,- գրել է Անաիսը, Գարիկ Պապոյանի կինն էլ, որը վերջերս է երրորդ անգամ մայրացել, մեկնաբանություններով շեշտել է, որ այս պահին հեքիաթը հենց Անաիսն է:
Անաիս Սարդարյանը
Դերասանուհին հայտնել է, որ ամիսներ անց տղային՝ Մոնթեին, կմիանա քույրը՝ Լուսեն:
BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Անաիսին:
BRAVO.am
Լուսանկարները՝ Khanamiryanphoto
View this post on Instagram


×
11,476





