×


«Անսպասելիությունից սկսել եմ բարձրաձայն լացել». Էմմա Մկրտչյանի 30-ամյակի անակնկալները

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանն օրերս դարձել է 30 տարեկան:Նա BRAVO.am-ին պատմել է, թե ինչպես է անցկացրել տոնական օրը՝ տրամադրելով նաեւ վերջերս իրականացրած նոր ֆոտոշարքը:

«Ընկերներիս անսպասելի անակնկալից բարձրաձայն սկսել եմ լացել։ Հստակ որոշել էի՝ չեմ նշելու, բոլորն այդ մասին տեղյակ էին, ու թվում էր՝ այդպես էլ կլինի։ Նախօրեին ընկերուհիս հրավիրել էր կինո, որպեսզի տանը չլինեմ, ու մյուսները կարողանան պատրաստել անակնկալը։ Երբ վերադարձանք, արդեն կեսգիշեր էր, ընկերներս տունը զարդարած սպասում էին ինձ»,- պատմել է Էմման։


Առավոտյան նրան անակնկալ են մատուցել թատրոնի ընկերները.«Փորձի էի, ծաղիկներով ու տորթով դիմավորեցին, պարզվում է՝ խաղընկերներս նույնպես պատրաստվել էին երեկոյան նշել տարեդարձս ու ինձ հրավիրել:)»:

Ասում է՝ ծննդյան օրը շատ է սիրում, բայց մեծ խնջույքների սիրահար չէ.«30-ամյակս էլ չէի տրամադրվում նշել, որովհետեւ հետպատերազմյան դատարկության զգացողություն ունեմ ու ոչ մի կերպ չեմ կարեւորել հոբելյանական տարիքը»:


Երազանքների մասին նախընտրում է չբարձրաձայնել.«Որպես կանոն՝ դրանք չենք կատարվում, խաղաղություն եմ ուզում»:

Խոսել ենք նաեւ 30 տարիների ձեռքբերումների եւ անհաջողությունների մասին: «Ձեռքբերումներս նոր դերերն են ու շրջապատի սերը: Շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից հասկացա, թե ինչքան սրտացավ մարդիկ կան իմ կյանքում, որոնց աշխարհի չափ շնորհակալ եմ, որ կողքիս են: Դե, իսկ անհաջողություններին նորմալ եմ վերաբերվում, հաղթահարում եմ ժպիտով, դրանք ինձ ավելի ուժեղ են դարձնում, փորձում եմ չկենտրոնանալ դժվարությունների վրա, այլ քայլել առաջ, գլուխս բարձր, ուղիղ նայելով աշխարհի աչքերին»,-նշել է Էմման:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիանա Սալարցորցյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին