×


Շերը դատի է տվել նախկին ամուսնու կնոջը եւ նրանից 1 մլն դոլար է պահանջում

Երգչուհի Շերը դատի է տվել իր նախկին ամուսնու՝ Սոննի Բոնոյի կնոջն ու նրանից մեկ միլիոն դոլար է պահանջում: Ինչպես հայտնում է Reuters-ը, աստղը պնդում է, որ Մերի Բոնոն յուրացրել է Sonny & Cher զույգի համատեղ ելույթների ժամանակ արված կատարումների հեղինակային իրավունքների համար տրվող վճարումները: Զույգը բաժանումից հետո պայմանավորվել է եկամուտը հավասարաչափ կիսել:

Մերի Բոնոն ու նրա ներկայացուցիչները հրաժարվել են որեւէ կերպ մեկնաբանել դատական հայցը:

Սոննի Բոնոն եւ Շերը


Sonny & Cher փոփ-ռոք դուետը գործել է 1964-1977 թվականներին: Ամուսինները համատեղ 6 ալբոմ են ձայնագրել, ինչպես նաեւ միասին վարել երաժշտական-հումորային The Sonny & Cher Show հաղորդումը, որը Էմիի 15 մրցանակի է արժանացել: Նրանց ամենահայտնի կատարումը «I Got You Babe»-ն է:



1969 թվականին նրանք դուստր են ունեցել, որը հետագայում փոխել է սեռն ու դարձել Չազ Բոնո: Շերից բաժանվելուց հետո Սոննի Բոնոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել: Նա Փալմ Սփրինգսի քաղաքապետն է դարձել, ապա՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ: 1998 թվականին մահացել է դահուկներով սարից իջնելու ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարից:

Մերի Բոնոն եւ Շերը


Մերի Բոնոն Սոննիի 4-րդ կինն է: Նախկինում նա եւ Շերը լավ հարաբերություններ են ունեցել, սակայն դրանք վատացել են, երբ երգչուհին բարձրացրել է հեղինակային իրավունքի հարցերը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին