×


Քորթնի Քարդաշյանն ընդունել է Թրեւիս Բարքերի ամուսնության առաջարկը

42-ամյա Քորթնի Քարդաշյանը կամուսնանա իր 45-ամյա սիրելիի՝ Թրեւիս Բարքերի հետ, ով Blink-182 խմբի թմբկահարն է: Զույգը նշանադրվել է այս հանգստյան օրերին: Բարքերը Կալիֆորնիայի ափերից մեկում ռոմանտիկ արարողություն է կազմակերպել վարդերով ու մոմերով: Երաժիշտը ծնկի է իջել ու Քարդաշյանին ամուսնության առաջարկություն արել:

«Ընդմիշտ»,- Ինստագրամում հրապարակած լուսանկարներին կից գրել է Քորթնին:

Քորթնի Քարդաշյանի նշանադրության մատանին


Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել այս տարվա հունվարին: Քորթնին ու Թրեւիսը շատ վաղուց են ծանոթ, ընկերներ են եղել: Ամռանը միասին հանգստացել են Լաս Վեգասում: Ոճաբան Գլեն Կոկոն նրանց լուսանկարներն էր տեղադրել ու նշել, թե հասկանում է՝ ինչու են մարդիկ հենց Վեգասում ամուսնանում: Այդ գրառումը մեծ իրարանցում էր առաջացրել, օգտատերերը կարծել էին, որ Քարդաշյանն ամուսնացել է:


Սուրբ Վալենտինի օրը Քորթնին սիրելի հետ լուսանկար էր տեղադրել, իսկ Բարքերը նրա անունը դաջել կրծքին: Դրանից հետո նրանց հարաբերություններն ավելի են լրջացել:

Քարդաշյանն ու Սքոթ Դիսիքը 3 երեխա ունեն, նրանց ավագ որդին՝ Մեյսոնը, 11 տարեկան է, Պենելոպան՝ 9, իսկ Ռեյնը՝ 6:


Բարքերը 2001-2002 թվականներին ամուսնացած է եղել Մելիսա Քենեդու հետ, իսկ 2004-ից 2008 թվականներին՝ Շեննա Մոուքլերի: Նա 17-ամյա դուստր ու 15-ամյա որդի ունի՝ Լենդոնն ու Ալաբաման:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW