26-ամյա Ջիջի Հադիդն ու 28-ամյա Զեյն Մալիկը բաժանվեն են, ընդ որում՝ բավական սկանդալային կերպով, հայտնել է TMZ-ն: Մոդելի մայրը՝ Յոլանդա Հադիդը, երգչին մեղադրել է տնային բռնության համար: Յոլանդան դիտարկում է նաեւ ոստիկանություն դիմելու տարբերակը: Ըստ Յոլանդայի՝ Մալիկը նրան հարվածել է, երբ հյուր է գնացել դստեր տուն:
Երգիչը մեղադրանքներին պատասխանել է՝ նշելով, որ մոր այցելության ժամանակ Ջիջին բացակայել է արդեն մի քանի շաբաթ: Զեյնը եւ Յոլանդան վիճել են, ինչը նա հանրային քննարկման չի ցանկացել ներկայացել, սակայն երբ այդ մասին գրել են լրատվամիջոցները, որոշել է պատասխանել:
«Ինչպես գիտեք, ես հանրային դեմք եմ, ցանկանում եմ դստերս համար անվտանգ միջավայր ստեղծել ու ընտանեկան հարցերը հանրային քննարկման թեմա չդարձնել: Նրան պաշտպանելու համար էլ որոշել եմ չանդրադառնալ իմ զուգընկերոջ ընտանիքի անդամի հետ վեճին: Չնայած իմ փորձերին՝ խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, ինչը թույլ կտար դստերս համար լավ հայր լինել, այդ մասին հայտնի է դարձել մամուլին: Ամեն դեպքում հույս ունեմ, որ այս կոնֆլիկտի մեջ ներգրավված բոլոր մարդիկ կկարողանան ապաքինվել, ու, ինչն ամենակարեւորն է, կշարունակեմ զգոն լինել, որպեսզի պաշտպանեմ Խային ու տամ նրան անձնական կյանքի իրավունք, ինչին նա արժանի է»,-Twitter-ում գրել է Մալիկը:
Նա եւս մեկ հայտարարությամբ է հանդես եկել ու հերքել, որ բռնություն է կիրառել: Մալիկի խոսքով՝ չի հարվածել Ջիջիի մայրիկին.«Կտրականապես հերքում եմ, որ հարվածել եմ Յոլանդային ու հանուն աղջկաս հրաժարվում եմ այլ մանրամասներ հայտնել: Հույս ունեմ, որ նա կվերանայի իր կեղծ մեղադրանքները»:
People-ը հայտնում է, որ Մալիկն ու Հադիդը բաժանվել են, սակայն շարունակում են միասին դաստիարակել Խային:
«Ջիջին հիմա կենտրոնացած է միայն դստեր վրա ու նրա համար լավագույնն է ցանկանում: Նա ուզում է մեկուսացած լինել այդ ընթացքում»,- ամսագրին ասել է մոդելի ներկայացուցիչը:
Հադիդի ու Մալիկի դուստրը ծնվել է 2020 թվականի սեպտեմբերին, նրանք միասին են 2015 թվականից:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: