Porsche-ն թողարկել է իր Macan մոդելային շարքի կոմպակտ ամենագնացների թարմացված տարբերակները՝ ավելի բարձր կատարողականությամբ, ավելի հղկված դիզայնով եւ կառավարման նոր կոնցեպտով: Մոդելն ունի 3 տարբերակ՝ Macan, Macan S եւ Macan GTS, որոնք ունեն զգալիորեն ավելի մեծ հզորություն, քան նախորդները: Որպես ամենագնացների հաջողված շարքի սպորտային առաջատար, Macan GTS-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Վերջինիս 2.9 լիտրանոց երկտուրբինային V6-ն այժմ ապահովում է 324 կՎտ (440 ձիաուժ) հզորություն` 44 կՎտ (60 ձիաուժ) աճ: Porsche GTS-ի մեքենաներին բնորոշ անվտանգության եւ արագության ապահովման շնորհիվ` այն սպորտ քրոնո փաթեթով հագեցած 0-100 կմ/ժ արագության հասնում է 4.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է մինչեւ 272 կմ/ժ: Ինչպես նախկինում, բոլոր շարժիչներն էլ միացված են յոթ արագությամբ Porsche երկկցորդ փոխանցման տուփով (dual-clutch transmission (PDK) եւ Porsche Traction Management (PTM) լիաքարշակ համակարգով:
Սպորտային արտանետման համակարգը հասանելի է նոր Macan-ի բոլոր տարբերակներում: Այն կազմում է Macan GTS-ի ստանդարտ համալրման մասը եւ ներդաշնակորեն համատեղվում է մոդելի արտաքին սեւ գույնի դիզայնի եւ հատկապես ետեւի մասում տեղադրված երկարացված արտանետման խողովակների հետ: Որպես ընտրովի տարբերակ համակարգը կարող է տեղադրվել Macan-ի եւ Macan S-ի վրա: Հաճախորդները կարող են ընտրել արծաթագույն կամ սեւ սպորտային արտանետման խողովակներ: Սպորտային արտանետման համակարգի շնորհիվ ստեղծվում է դինամիկ եւ յուրահատուկ ձայն՝ շարժիչի բոլոր տարբերակների պարագայում:
Ավելի հստակ դիզայն՝ սպորտային ակցենտով
Porsche-ն էլ ավելի է հղկել իր կոմպակտ ամենագնացի վիզուալ տեսքը՝ կատարելով մի շարք սպեցիֆիկ փոփոխություններ: Թափքի վերափոխված առաջնամասը շեշտում է Macan-ի լայնությունը՝ ճանապարհին այն դարձնելով ավելի տպավորիչ ու ազդեցիկ: Նոր GTS-ի վրա առջեւի մասի կենտրոնական հատվածը, ինչպես նաեւ մի շարք այլ տարրեր, ներկայանում են սեւ գույնով: Ետեւի մասն այժմ կլորացվում է ճանապարհի ուղղությամբ` տեխնիկական դիզայնով հատուկ արդյունավետ դիֆուզորով: Այստեղ եւ առջեւի մասում այն առանձնանում է նոր 3D կառուցվածքով, որը, որպես տարբերակ, հասանելի է նաեւ մեքենայի դռների վրադիր տարրերին՝ կողային շեղբերի համար: Porsche Dynamic Light System (PDLS) լուսադիոդային լուսարձակները եւ Sport Design արտաքին հայելիներն այժմ ստանդարտ են բոլոր մոդելների համար:
Իր սեգմենտում ամենասպորտային մեքենա հռչակված Macan-ը կրկին անգամ ամրապնդում է իր դիրքը. օպտիմիզացված ընթացային մասը, կողային կայունության գերամուր կայունացուցիչները (ստաբիլիզատոր), ինչպես նաեւ ավելի զգայուն ղեկային մեխանիզմն էապես բարելավում են կոմպակտ ամենագնաց մեքենայի կառավարումը: Այս առումով, Macan GTS-ը գրանցում է զարգացման զգալի թռիչք: Որպես նոր առաջատար, այժմ առավել քան երբեւէ նա հմտորեն ընդգծում է դինամիկայի եւ հարմարավետության միջեւ հավասարակշռության առկայությունը :
Macan-ը եւ Macan S-ը կարող են օպցիոնալ եղանակով հագեցված լինել ադապտիվ պնեւմատիկ կախոցքով, որի մեջ ընդգրկված է PASM: Նախորդ Macan-ի համեմատ՝ վերջինիս տատանման մեղմիչի կարգավորումները փոփոխված են: Շասսին, դառնալով ավելի զգայուն, առավել շուտ է ընկալում նախնական շարժումները: Այս կարգավորումը մեծացնում է զսպանակի շարժման համաչափությունը եւ ներդաշնակեցնում թափքի թրթռումները՝ միեւնույն ժամանակ նվազեցնելով թափքի դինամիկ ճոճքը։ Շասսիի ինժեներները կիրառել են նույն բարձր չափանիշները PASM-ով պողպատե զսպանակային կախոցքի կատարելագործման համար, որը Macan S-ի համար ստանդարտ է, իսկ Macan-ի դեպքում կարող է ընտրվել որպես օպցիոնալ տարբերակ։
Ղեկի առավել բարձր զգայունություն
Բացի ընթացային մասի օպտիմալացված կարգավորումից, սպորտային ամենագնացներում կարեւոր է նաեւ ղեկի առավելագույն զգայունությունը: Նոր Macan-ում կիրառվել է երկդռնանի Porsche սպորտային մեքենաների փորձը: Հիդրոուժեղարարով ղեկի կառավարման էլեկտրաշարժիչային համակարգի ծրագրային ապահովման օպտիմալացման շնորհիվ, վերջինիս տատանամարիչ եւ ֆրիկցիոն մոդուլների առանձնահատկությունները դառնում են ճշգրիտ առավել քան երբեւէ: Սա իր հերթին ավելի է բարելավում ղեկ-վարորդ փոխադարձ կապը Macan-ի նոր մոդելներում: Նոր Macan-ը, ունենալով առավել զգալի դրական փոխազդեցություն վարորդի վրա, կարող է ավելի ճշգրտորեն դիրքավորվել եւ ավելի դինամիկ կերպով կառավարվել:
Չորս հզոր համակարգ՝ կատարյալ արգելակման համար
Ընդհանուր առմամբ, նոր Macan-ի համար հասանելի են չորս հզոր արգելակային համակարգեր: Macan-ը հագեցած է ավելի հզոր մոխրագույն չուգունե արգելակման համակարգով` սեւ արգելակային կոճղակներով: Այժմ տեղադրված են առջեւի առանցքի 350 x 34 մմ եւ հետեւի առանցքի 330 x 22 մմ չափերի արգելակային սկավառակներ: Macan S-ում՝ (360 x 36 մմ առջեւում, 330 x 22 մմ ետնամասում) արգելակման կոճղակները ներկայացված են կարմիր գույնով: Porsche Surface Coated Brake-ը (PSCB/390 x 38 մմ առջեւում, 356 x 28 մմ ետնամասում) ստանդարտ է Macan GTS-ի համար, իսկ Macan-ի համար հասանելի է որպես տարբերակ: Վոլֆրամի կարբիդային ծածկույթը (նյութ, որը մոտ տասն անգամ ավելի կոշտ է, քան մոխրագույն չուգունը) մեծացնում է արգելակման կատարողականությունը, ինչպես նաեւ նվազեցնում արգելակային փոշու գոյացումը: Porsche Ceramic Composite Brake-ը (PCCB/396 x 38 մմ առջեւում, 370 x 30 մմ ետնամասում) նույնպես ստանդարտ է Macan GTS-ի համար եւ օպցիոնալ Macan-ի համար։
Macan մոդելային շարքը հասանելի է պատվիրելու համար Porsche Center Yerevan ցուցասրահում։ Հասցե՝ Ծովակալ Իսակովի 32/1, հեռ․՝ 010 739 403, 096 096 911
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: