×


Քարդաշյանի Հելոուինի զգեստը, «սիրավեպն» ու մրցանակը

Քիմ Քարդաշյանը մի փոքր ուշացումով բացահայտել է, թե ինչ հագուստով է նշել Հելոուինը: Սեքսուալ կովբոյի կոստյումը հատուկ նրա համար ստեղծել է իր սիրելի դիզայներներից Թիերի Մյուգլերը: Նա կոստյումն անվանել է CowBot, քանի որ այն նման է կովբոյի ու ռոբոտի հիբրիդի: Քիմն այդ կերպարով հիանալի ժամանակ է անցկացրել ընկերների ու երեխաների հետ՝ նրանց համար տանը կազմակերպելով The Mommy Mash երեկույթը:

Քիմ Քարդաշյանը


Դեռ Հելուինից առաջ ամերիկյան կայքերը գրում էին, որ Քարդաշյանը նոր սիրավեպ է սկսել դերասան Փիթ Դեւիդսոնի հետ: Քիմին ու կատակերգուին միասին նկատել են Կալիֆորնիայի Բուենա այգում: Նրանք իրար ձեռք են բռնել ու երջանիկ տեսք ունեցել:


Հիշեցնենք, NBC ալիքի Saturday Night Live շոուի ժամանակ Քիմն ու Փիթը մարմնավորել էին Ժասմինին եւ Ալադինին՝ համբուրվելով եթերում: Չի բացառվում, որ նրանք պարզապես ընկերացել են նկարահանման ընթացքում ու որոշել միասին ժամանակ անցկացնել:



Քարդաշյանը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում մասնակցել է WSJ նորարարության ամենամյա մրցանակաբաշխությանը: Նա Fendi-ի գեղարվեստական տնօրեն Քիմ Ջոնսի հետ մրցանակ է ստացել՝ Skims ապրանքանիշի՝ մարմինը շտկող ներքնազգեստների համար:

Երբ 41-ամյա Քիմը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու, նրա SKIMS x Fendi զգեստի շղթան բացվել է, օգնության է հասել Ջոնսն ու բարձրացրել այն:

Քիմ Քարդաշյանը


«15 տարի առաջ, երբ սկսում էի կարիերաս, չէի էլ կարող պատկերացնել, որ նման մրցանակ կստանամ նորարարության համար: Այն ժամանակ կհամաձայնեի ցանկացած ապրանքանիշի դեմքը լինել, եթե առաջարկեին: Հիմա շնորհակալ եմ, որ ունեմ իմ սեփական բրենդը: Միշտ սիրել եմ նոր լուծումներ գտնել»,- ասել է նա:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ռայան Ռեյնոլդսը, Դեմի Մուրը, Էմիլի Ռատակովսկին, Դաշա Ժուկովան, Իման Համմամը եւ այլք:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին