Համացանցում լուրեր են տարածվել, թե դերասան Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանն ամուսնալուծվել են։ Առիթը վերջին շրջանում զույգի սոցցանցային էջերում համատեղ լուսանկարների բացակայությունն է, բացի այդ, ուշադրություն է գրավել Անիի դրական արձագանքը գրող Մհեր Արշակյանի այն մտքին, որ կինը ուժեղ է, երբ չի սիրում:
Լուրի իսկությունը պարզելու համար BRAVO.am-ը կապ հաստատեց Անիի հետ, որն էլ հերքեց այն:
«Մենք չենք բաժանվել»,- նշել է նախկին երգչուհին, սակայն թեմայի շուրջ ծավալվել չի ցանկացել:
Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանն ամուսնացել են 2011 թվականին՝ Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի քավորությամբ։ Զույգը համատեղ մեկ դուստր ունի՝ Մարտան։
BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի արխիվից


×
4,017





