Վերջերս պաշտոնապես անունը Քանյե Ուեսթից Յեի փոխած ռեփերը նոր սիրավեպ է սկսել: Ինչպես հայտնում է Page Six-ը, Ուեսթը Քիմ Քարդաշյանի ու Փիթ Դեւիդսոնի սիրավեպի մասին լուրերի ֆոնին որոշեց ինքն էլ նոր հարաբերություններ սկսել:
44-ամյա Ուսեսթը հանդիպում է 22-ամյա մոդել Վինետրիայի հետ: Նրանց միասին են տեսել կիրակնօրյա պատարագի ժամանակ, ապա զույգը Մինեապոլիսում ներկա է եղել բասկետբոլային հանդիպման:
Վինետրիան
Պարբերականը հայտնում է, որ թեեւ միասին են նստած եղել առաջին շարքում, սակայն առանձնապես ջերմություն նրանց միջեւ չի նկատվել:
Վերջերս հարցազրույցի ընթացքում էլ Ուեսթը հայտնել է, որ ցանկանում է վերսկսել հարաբերությունները Քարդաշյանի հետ: «Ինձ համար դրանք պարզապես խոսքեր չեն: Մեր երեխաները ցանկանում են, որ նրանց ծնողները միասին լինեն: Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք»,- «Drink Champs» փոդքասթի ժամանակ ասել է ռեփերը:
Փետրվարին ամուսնալուծությունից հետո սա Ուեսթի առաջին սիրավեպն է: Մոդելի մասին այնքան էլ շատ տեղեկություններ չկան, հայտնի է, որ նա Կալիֆորնիայից է:
Վինետրիան
Թեեւ Ինստագրամում 400 հազար հետեւորդ ունի, ընդամենը 12 հրապարակում է արել: Վինետրիան մի առիթով սոցիալական ցանցերը հիվանդություն է համարել.
«Դադարեք օգտագործել Instagram-ը, որպեսզի ձեր կյանքը չհամեմատեք ուրիշների հետ, որոնց երբեք իրականում չեք էլ տեսել»:
Նա Բոբ Մարլիի, Նիկի Մինաժի ու Ադելի երգերի սիրահար է: Հոկտեմբերին այսպիսի գրառում է արել, որը հնարավոր է հենց Ուեսթի հետ սիրավեպի մասին է.«Տարված եմ քեզնով այն աստիճան, որ չեմ կարող այդ ամենին հավատալ»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: