×


Ռավշանա Կուրկովայի՝ հայ զուգընկերոջից բաժանվելու լուրերն ու որդու նոր լուսանկարները

41-ամյա Ռավշանա Կուրկովան իր անձնական կյանքը փորձում է հնարավորինս գաղտնի պահել, որդու՝ Գասպար Ամարյանի ծնվելու մասին էլ հայտնել էր միայն նրա լույս աշխարհ գալուց ամիսներ անց:

Դերասանուհին երկրորդ հրապարակումն է արել փոքրիկի մասին ու ցուցադրել նրա նոր լուսանկարները: «Այս կես տարվա ընթացքում Գասպարն աջակցել է մայրիկին նկարահանումների ժամանակ ու ամբողջ թիմի սիրելին դարձել»,- գրել է նա:



Փոքրիկ Գասպարը Սանկտ Պետերբուրգում մայրիկին ուղեկցել է «Ճայերը» սերիալի նկարահանումների ժամանակ: Ռավշանան սերիալում վոլեյբոլիստուհու կերպար է մարմնավորել:

Օրեր առաջ էլ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կուրկովան բաժանվել է իր սիրելիից՝ գործարար Սերգեյ Ամարյանից: Ըստ լուրերի՝ նրանք միասին չեն սեպտեմբերից, դերասանուհին ներկա չի եղել նրա 38-րդ տարեդարձին:


Նշվում է, որ Ամարյանն արդեն նոր ընկերուհի ունի. հանդիպում է ներքնազգեստների խանութի սեփականատեր եւ Cream Soda խմբի երգչուհի Աննա Ռոմանովսկայայի հետ, որը Կուրկովայի ընկերուհին է: Այդ տեղեկությունը որեւէ կերպ չի հաստատվել կամ հերքվել: Կուրկովան ու Ամարյանը սկսել են հանդիպել 2019 թվականին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին