×


Քարդաշյանը տարվա ամենաոճային կինն է ու հանուն Աբլոյի «վերամիավորվել» է Ոեւսթի հետ

Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ճանաչվել է տարվա ամենաոճային կին: 41-ամյա հայուհին արժանացել է People's Choice Awards-ի Fashion Icon Award մրցանակին՝ «նորաձեւության ու թրենդների խոր ընկալման, բիզնես ունակությունների, նորարարական դիզայնի ու բացառիկ ոճի համար»:

E! News հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ջեն Նիլը նշել է, որ վերջին տարիներին Քիմ Քարդաշյանի ոճի էվոլյուցիան ազդել է նորաձեւության ոլորտի վրա:

Քիմ Քարդաշյանը


Մրցանակը Քարդաշյանը կստանա դեկտեմբերի 7-ին: Նա այդ անվանակարգի 4-րդ հաղթողն է. մինչ այդ մրցանակը ստացել են Վիկտորիա Բեքհեմը, Թրեյսի Էլիս Ռոսն ու Գվեն Ստեֆանին:

Նախօրեին Քարդաշյանն իր նախկին ամուսնու՝ Քանյե(Յե) Ուեսթի ու ավագ դստեր՝ Նորթի հետ Մայամիում ներկա է եղել Louis Vuitton-ի ցուցադրությանը: Այն նվիրված էր 41 տարեկանում քաղցկեղից մահացած դիզայներ Վիրջիլ Աբլոյի հիշատակին:


Նախկին ամուսինները կրել են Աբլոյի ստեղծած 2019-ի աշուն-ձմեռ հավաքածուի հագուստ: Դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր ռեփերը հայտնել, որ կվերադարձնի Քարդաշյանին: Լրատվամիջոցներն այդ փաստը չեն անտեսել ու իրենց հրապարակումներում նշել են, որ հանուն Աբլոյի նրանք վերամիավորվել են:

Միջոցառումը գեղեցիկ եւ հուզիչ է ստացվել, Քարդաշյանն ու Ուեսթն էլ ցուցադրությանը հետեւել են առաջին շարքից:



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին