Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Նա 74 տարեկան էր:
Ռուբեն Կարապետյանը կեսդարյա թատերական գործունեություն է ծավալել՝ խաղալով հարազատ թատրոնի բազմաթիվ ներկայացումներում, դերեր է կերտել նաեւ ֆիլմերում:
BRAVO.am-ը 2017 թվականին ներկա է եղել արտիստի 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը Դրամատիկական թատրոնում: Նրան մեկական վարդով շնորհավորել էր թատրոնի ողջ անձնակազմը, իսկ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը գնահատանքի խոսքեր էր հղել:
Ռուբեն Կարապետյանի 70-ամյա հոբելյանը՝ Դրամատիկական թատրոնում, 2017թ.
«Արդար ու ազնվագույն մարդ, ով երբեմն շատ միամիտ է, լիրիկ, բայց եթե որեւէ մեկն անարդարություն անի, ահռելի հրաբուխի պես կարող է պայթել: Որեւէ մեկը եթե պղծում է արվեստը, հատկապես Դրամատիկական թատրոնի, Ռուբենը չի ների երբեք եւ կոպտորեն ճակատին կասի մտածածը: Մարդ, ով փայլուն տիրապետում է հայերենին եւ մեր պոեզիայի լավագույն նմուշները ներկայացրել է հանդիսատեսին: Սակայն այսօր միայն ուրախության հրավառություն չէ, պետք է ասեմ, որ բավական բարդ, իր կյանքում դժվարություններ ունեցող մարդ է, բայց մի օր չի եղել, որ նա, մտնելով թատրոն, բեմ, իր հետ բերի կենցաղային բարդությունները», - ասել էր Արմեն Խանդիկյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
BRAVO.am-ը ցավակցում է Ռուբեն Կարապետյանի հարազատներին, ընկերներին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: