×


«Նա գալիս էր մեր տուն». Գալուստյանի նախկին կինը ասել է, որ ճանաչում էր նրա նոր սիրելիին

39-ամյա Վիկտորյա Գալուստյանը պատմել է, որ նախկին ամուսնու՝ Միխայիլ Գալուստյանի նոր ընկերուհու հետ վաղուց է ծանոթ: Նրա խոսքով՝ Լիլիա Կիոսեի հետ հանդիպել են իրենց ամուսնալուծությունից առաջ։

«Միմյանց գիտենք այնքան ժամանակ, որքան նրան ճանաչում է Միշան։ Նա նույնիսկ աշխատանքի բերումով մեր տուն է եկել: Հանգամանքների բերումով նրան իր նոր կարգավիճակում դեռ չեմ հանդիպել», -Ինստագրամում պատմել է Վիկտորյան:

Վիկտորյա եւ Միխայիլ Գալուստյանները՝ երեխաների հետ


Նա ընդգծել է, որ որեւէ վերաբերմունք չունի Կիոսեի հանդեպ. «Գլխավորն այն է, որ այն տղամարդը, որի հետ 20 տարի ապրել եմ ու մտերմացել, երջանիկ լինի, նույնիսկ եթե ոչ իմ կողքին: Թող ես էլ երջանիկ լինեմ»:

Միխայիլ Գալուստյանը եւ Լիլիա Կիոսեն


Վիկտորյան չի ցանկացել խոսել իր անձնական կյանքի մասին ու այլ մանրամասներ չի հայտնել: Նա նաեւ չի պատասխանել հետեւորդների այն հարցին՝ արդյոք Միխայիլ Գալուստյանի ու Լիլիա Կիոսեի հարաբերությունները սկսվել են իրենց ամուսնության ընթացքում:

Վիկտորյա Գալուստյանը


Գալուստյանի սիրավեպի մասին առաջին լուրերը տարածվել են 2025 թվականին, երբ նա դեռ չէր հայտնել ամուսնալուծության մասին: Ամուսինները միասին էին 2007 թվականից ու երկու դուստր ունեն. Էստելան 15 տարեկան է, իսկ Էլինան՝ 14 տարեկան: Զույգի բաժանումը խաղաղ է եղել. կիսել են ունեցվածքն ու ստանձնել երեխաների խնամակալությունը:

Կարդալ ավելին

Quality Sign BW