×


Victoria’s Secret-ը ներկայացրել է իր առաջին մոդելին, որն ունի Դաունի համախտանիշ

Պուերտոռիկացի մոդել Սոֆյա Ժիրաուն դարձել է Դաունի համախտանիշ ունեցող առաջին կինը, որը մասնակցել է Victoria’s Secret ապրանքանիշի գովազդային արշավին:

25-ամյա մոդելը Վալենտինի օրվա առթիվ թողարկված «Սիրո ամպ» հավաքածուի գովազդներում նկարահանված 18 կանանցից մեկն է:


«Ես երազել եմ սրա մասին, աշխատել այս ուղղությամբ, եւ այսօր երազանքս իրականացել է. ես Victoria's Secret-ի առաջին մոդելն եմ, որը ունի Դաունի համախտանիշ»,- հուզմունքով գրել է մոդելն իր ինստագրամյան էջում:

View this post on Instagram

A post shared by Sofía Jirau (@sofiajirau)



Ժիրաուն մոդելային կարիերան սկսել է 2019 թվականին՝ Պուերտո Ռիկոյում:
2020 թվականի փետրվարին՝ COVID 19-ի բռնկումից ընդամենը մեկ ամիս առաջ,  Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել մոդելի դեբյուտը:

Մեծ արձագանք ունեցավ Ժիրաուի՝ «Սահմաններ չկան» արշավը, որի նպատակը Դաունի համախտանիշի մասին իրազեկվածության բարձրացումն էր: Հենց այս արշավով մոդելը հայտնվեց Victoria’s Secret-ի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում։

View this post on Instagram

A post shared by Sofía Jirau (@sofiajirau)


Ապրանքանիշը այժմ ձգտում է արմատական ռեբրենդինգի եւ այս արշավում ներգրավել է տարբեր քաշ, կազմվածք եւ առանձնահատկություններ ունեցող կանանց:

Պատրաստեց՝ Էլեն Աղաջանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին