×


Սիրուշոն սպասում է երրորդ երեխային

Սիրուշոն վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվ է, բայց հետեւորդների համար անսպասելի ու շոկային էր նրա բացահայտումը կարճ տեսանյութի միջոցով. երգչուհին հղի է։

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)

Երկու օր առաջ նա գրառում էր արել այն մասին, որ առաջիկայում նորություններ ունի, որոնք առաջին հայացքից միայն գործնական բնույթի են։

«Ելույթ երկար ընդմիջումից հետո ու այն առանձնանալու է իմ բոլոր ելույթներից: Բացահայտելու եմ շատ մեծ անակնկալ, որի վրա արդեն ամիսներ է աշխատում եմ;): Ներկայացնելու ենք նոր զարդեր, հատուկ մարտի 8-ին ընդառաջ»,-գրել էր Սիրուշոն:

Լեւոն Քոչարյանը եւ Սիրուշոն երկու որդի ունեն: Զույգի ավագ որդին՝ Ռոբերտը, 7 տարեկան է, իսկ կրտսերը՝ Միքայելը, 5 տարեկան:

BRAVO.am  

Կարդալ ավելին

Quality Sign BW