×


Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

Այսօր կյանքից հեռացել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը: Անվանի մտավորականը 75 տարեկան էր:

Ալվարդ Պետրոսյանը Դիմադրության շարժման գործիչ Բարթուղ Պետրոսյանի դուստրն էր, անվանի գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի քույրը, դերասան Լորենց Առուշանյանի կինը, նկարիչ Նարեկ Առուշանյանի մայրը, երգչուհի Շուշան Պետրոսյանի հորաքույրը:

Արժանացել է մի շարք պարգեւների եւ կոչումների՝ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997 թ.), Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2007), Պատվո շքանշան (2011), նաեւ՝ գրական մրցանակների:

BRAVO.am-ն իր ցավակցություններն է հայտնում Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին եւ ընկերներին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին