×


Նարե Նիկոյան. «Պետք է ուժեղանալ՝ թուլանալով ոչ մեկին լավություն չենք անում»

Eleven Green խմբի վոկալիստ Նարե Նիկոյանը Մեդիամաքսի «Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում խոսել է «Դու տականքս ես» երգի ստեղծման պատմության եւ դրա շուրջ հյուսվող «դավադրությունների տեսությունների» մասին:

Նա պատմել է, որ երգի լսարանը տարբեր շերտեր ունի՝ եթե Ֆեյսբուքում այն հիմնականում քաղաքանացվեց, ապա TikTok-ում պատանիներն այն զվարճալի իրավիճակների համար են օգտագործում:

Նարեն ասել է, որ «Դու տականքս ես» երգի շնորհիվ, որը Eleven Green-ի առաջին ու միակ հայերեն երգն է, շատերը բացահայտեցին խմբի այլ երգերը:

Նարե Նիկոյանը պատմել է, թե ինչու է խումբը կոչվում Eleven Green եւ խոսել է այս տարի սպասվող ալբոմի մասին:

Զրույցը դիտեք այստեղ.



Զրույցի թեմաներն են.

00:25 – հատված «Դու տականք ես» տեսահոլովակից
01:10 – երգի ստեղծման պատմությունն ու անսպասելի արձագանքը
02:35 – երգի շուրջ հյուսված «դավադրությունների տեսությունները» եւ տարբեր շերտերը
03:45 - «Տականքի» շնորհիվ բացահայտվում են խմբի այլ երգերը
04:40 - մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվելը
05:22 – ինչո՞ւ Eleven Green (Տասնմեկ Կանաչ)
06:35 - արվեստը եւ քաղաքականությունը
09:23 – արվեստի գործը յուրովի մեկնաբանելու սպառողի իրավունքը
10:45 - տականք ծնվո՞ւմ են, թե՞ դառնում
13:10 – High՝ պատերազմից հետո թողարկված առաջին երգի ուղերձը եւ չթուլանալու կարեւորությունը
15:55 – պատերազմից հետո Արցախում տված համերգը՝ ոգեշնչման աղբյուր
16:39 – «լավ լինելու» թեզը՝ լուծումներից խուսափելու միջոց
17:50 – ռոք երաժշտությունն այսօրվա Հայաստանում եւ լսարանի արձագանքը
21:00 – ինչ էր ասում Վակարչուկը Ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց
23:30 – համակարգային մոտեցումների կարիքը
24:35 – Eleven Green-ի սպասվող ալբոմը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին