Քորթնի Քարդաշյանն առաջին անգամ պաշտոնապես ամուսնացել է: Թեեւ նրա հարսանիքի մասին օրեր շարունակ գրում էին, սակայն հաստատում եղավ միայն Ինստագրամում լուսանկարների հրապարակումից հետո:
Քարդաշյանի ու նրա ամուսնու՝ երաժիշտ Թրեւիս Բարքերի գաղտնի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լաս Վեգասում՝ «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո: Այն առանց հյուրերի է անցել, նորապսակները միանման կաշվե հագուստներով են եղել, իսկ նրանց պսակադրել է Էլվիս Փրեսլիի նմանակը:
View this post on Instagram
«Մի անգամ հեռավոր-հեռավոր քաղաքում (Լաս Վեգասում) գիշերը ժամը 2-ին, էպիկական երեկոյից ու մի քիչ տեկիլայից հետո, թագուհին ու նրա հիանալի արքան ուղեւորվել են միակ բաց կապելլան, որտեղ Էլվիսն էր, ու ամուսնացել»,- Ինստագրամում գրել է Քարդաշյանը:
«Սպասում ենք իրական հարսանիքի»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները:
Իսկ հարսանեկան արարողություն նախատեսվում է անցկացնել այս տարվա ավարտին:
View this post on Instagram
Բարքերն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել 2021-ի հոկտեմբերին, մինչ այդ նրանք 9 ամիս հանդիպել են: Քորթնին 3 երեխա ունի Սքոթ Դիսիկից, սակայն նրանք ամուսնացած չեն եղել: Բարքերի համար սա 3-րդ ամուսնությունն է, նա էլ 2 երեխա ունի:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
4,293





