40-ամյա Բրիթնի Սփիրսը հայտնել է, որ երեխայի է սպասում Սեմ Ասղարիից, որի հետ նշանվել են նախորդ տարվա սեպտեմբերին:
Երգչուհին նշել է, որ շատ էր նիհարել, որպեսզի ճամփորդության մեկնի Մաուի կղզի, սակայն հենց հանգստի ժամանակ քաշն ավելացել է:
«Մտածեցի՝ Աստված իմ, ի՞նչ է պատահել ստամոքսիս: Իսկ ամուսինս պատասխանեց. «Դու հղի ես, հիմարիկ»»,- գրել է Սփիրսը:
Նա նաեւ ընդգծել է, որ քիչ է հայտնվելու հանրության առաջ ու հատկապես՝ պապարացիների ուշադրության կենտրոնում:
«Բավական բարդ է, քանի որ նախորդ հղիության ժամանակ դեպրեսիա ունեի: Բայց պետք չէ այդ ցավը գաղտնի պահել: Հիմա ամեն օր յոգայով եմ զբաղվելու»,- նշել է նա:
Սփիրսի սիրեցյալն էլ նշել է, որ ամուսնությունն ու երեխաները սիրով ու հարգանքով լցված ամուր հարաբերությունների հիմքն են.«Հայրությանը միշտ եմ անհամբերությամբ սպասել, այդ ամենին լուրջ եմ վերաբերվում: Իմ կյանքի ամենակարեւոր աշխատանքն է լինելու երեխայով զբաղվելը»,-ասել է նա:
View this post on Instagram
2008 թվականին Սփիրսը հոգեկան առողջության հետ կապված հանրային սկանդալներից հետո հայտնվել էր հոր խնամակալության ներքո: Հայրն ու մյուս խնամակալները վերահսկել են նրա կյանքի բոլոր ոլորտները՝ ստիպել են աշխատել, դեղեր խմել, թույլ չէին տալիս ամուսնանալ ու հղիանալ:
2021 թվականին երկար դատական քաշքշուքներից հետո Սփիսրը վերջապես ազատվել է խնամակալությունից: Այն ժամանակ էր նա դեռ հայտնել, որ ցանկանում է աղջիկ ունենալ: Սփիրսն արդեն 2 որդի ունի պարող Քեւին Ֆեդերլայնից: Ավագ որդին՝ Շոնը, 16 տարեկան է, կրտսերը՝ Ջեյդենը, 1 տարով փոքր:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: